Լուրեր բոլորի համար․ նոր մեկնարկ հայկական մեդիա տիրույթում
Հարգելի՛ ընթերցող,
Մենք գալիս ենք Հայաստանի լրատվական դաշտ լուսաբանելու և քննարկելու հայկական տարածականության և համաշխարհային տիրույթի համատեքստում ընթացող իրադարձությունները։ Աշխատելու ենք ձևավորելու այնպիսի լրատվական-վերլուծական հարթակ, որը զերծ է մնալու ապատեղեկատվությունից, պահպանելու է մասնագիտական էթիկան, գնալու է իր ուրույն ճանապարհով։ Մեր ճանապարհն ընթանալու է ձեր հետ՝ հասանելի դարձնելով տեղեկատվության սարդոստայնում իրողություններին համապատասխանող լրատվությունը յուրաքանչյուրի համար։
amnews.am լրատվական-վերլուծական հարթակի խմբագրակազմ