
Հայաստանի և Ղազախստանի միջև բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը հավանության արժանացավ
Հայաստանի կառավարության հունվարի 30-ի նիստի ընթացքում Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի փոփոխությունները հավանության արժանացան։
Ըստ այդ փոփոխությունների՝ կկանոնակարգվեն երկու երկրների միջև պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը։
Նշվում է, որ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Արձանագրությունը կներկայացվի Հայաստանի Սահմանադրական դատարանի քննարկմանը, ապա` Ազգային ժողով։
Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 22,3%-ով՝ մինչև 76,3 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը կազմել է 49,7 մլն դոլար՝ նախորդ տարվա ցուցանիշին զիջելով 32,4%-ով, ներմուծման 7,9%-ով, մինչև 26,5 մլն դոլար աճի ֆոնին: 2023 թվականին առևտրաաշրջանառությունը կազմել է 116,5 մլն դոլար։
հունվարի 29-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել էր Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։