Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է. անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը

Ազգային ժողովի դիմաց հավաքվել են անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը թույլ տա ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցին։ Նրանք նշում են, որ նույն հարցով դեկտեմբերի 29-ին դիմում էին ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, սակայն այդպես էլ արձագանք չեն ստացել։

Հարազատներից մեկը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին Բաղրամյան պողոտայում հերթական բողոքի ակցիայի ժամանակ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել էր նրանց հետ ու խոստացել հանրայնացնել զեկույցը։ Հիմա հարազատները պահանջում են կատարել այդ խոստումը։

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են շարժվել դեպի նախագահական նստավայր, որտեղ հանդիպում են խնդրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հարկ է նշել, որ դրան զուգահեռ` Հայաստան է այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Դրան զուգահեռ ժամը 17։00-ից նախագահական նստավայրի մոտ նոր հավաք է մեկնարկել՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Ազգային ժողովի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Տեղում են ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը և ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը։