Լոռիում բացահայտվել է հանցավոր խումբ

Լոռու մարզում Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր խումբ, որը պատրաստել էր սպանություններ, ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ:

Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, խումբը սկզբում միջամտել է տարբեր անձանց միջանձնային և ֆինանսական խնդիրներին, ապա դիմել է քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց և մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին և գործողություններին:

Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով:

Հայտնաբերվել են նաև ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ:

Ընդհանուր առմամբ, հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք ձերբակալվել են։

Մարինա Գրիգորյան