ՀայաստանՊատահար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ծեծկռտուք է եղել

ԶՊՄԿ–ում ծեծկռտուք է եղել։ 8 հոգի բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Նախնական տվյալներով՝ գործադուլ անողները հարձակվել են կոմբինատի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։ ԶՊՄԿ-ից հայտնել են, որ հրազենի գործադրում չի եղել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 31-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը։ Նրանք գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Կոմբինատի աշխատանքը երկրորդ անգամ է դադարեցվել։ Առաջին դեպքը եղել է 1990-ականների սկզբին՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Կոմբինատից տեղեկացնում են նաև, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և գործադուլներ՝ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։