Իտալական պարբերականը հրապարակել է Հայաստանին նվիրված հատուկ համար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցերի շրջանակում Հայաստան էին այցելել Իտալիայի հեղինակավոր պարբերականների ներկայացուցիչները։

Այցի արդյունքում իտալական հեղինակավոր Meridiani հանդեսը հրապարակել է Հայաստանին նվիրված ամբողջական համար։

Համարում տեղ են գտել ծավալուն հոդվածներ Երևանի և Էջմիածնի մասին, անդրադարձ է կատարվել հայկական լավաշին և ազգային խոհանոցին, գինու և կոնյակի ավանդույթներին, ինչպես նաև Խոր Վիրապի վանական համալիրին։

Առանձին նյութերով ներկայացված են խաչքարերի արվեստը և Հայաստանում բնակվող եզդի համայնքը։

Հատուկ համարում Հայաստանը ներկայացվում է որպես բազմաշերտ մշակույթ և հարուստ պատմություն ունեցող երկիր։

Մարինա Գրիգորյան