ՀայաստանՏեխնոլոգիա

«ReInvent« ամենամյա թվային կոնֆերանսը վերադարձավ

Երեկ Woods Centre կենտրոնում կայացավ «ReInvent» 3-րդ կոնֆերանսը։ «Reinven»ը ամենամյա համաժողով է, որը նվիրված է չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը։

Կոնֆերանսի շրջանակներում շուրջ 40 մասնագետներ կիսվեցին սեփական փորձով և հմտություններով։ Կոնֆերանսի թեմաները վերաբերում էին թվային մասնագիտություններին՝ ներառելով ՏՏ ոլորտի ճյուղեր։

Կազմակերպչական թիմից նշեցին, որ բանախոսներն ընտրվել են շուկայում ոլորտում աշխատող առաջատար մասնագետներից։

Բանախոսեցին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, գրաֆիկ դիզայներ Ռուբեն Մալայանը, փոդքաստեր Նարեկ Ամիրխանյանը, «AxelMondrian & Partners»-ի համահիմնադիր Շուշան Հարությունյանը, «Այբ»-ի համահիմնադիր Արամ Փախչանյանը և այլք։ Բանախոսություները զուգահեռաբար ընթացան 4 տարբեր սրահներում։

Միջոցառման ընթացքում մասնակիցները լսեցին ոլորտի մասնագետների ելույթները, մասնակցեցին աշխատաժողովներին և ստացան գործնական կապեր հաստատելու հնարավորություն։

«ReInvent»-ն առաջին անգամ կայացել է 2019 թվականին՝ թվային մարքեթինգ, ձեռներեցություն, դիզայն և տեղեկատվական տեխնոլոգիաներ թեմաներով։ Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի մասնակիցների թիվը մեծ էր։ Կոնֆերանսի գլխավոր կազմակերպիչը և գործընկերը Renderforest կազմակերպությունն է։ Այն տրամադրում է թվային արտադրանքի ստեղծման գործիքներ, հատկապես կենտրոնանալով վիդեոների, լոգոների, կայքերի և մարքեթինգային այլ նյութերի արտադրության վրա։