Էլինա Ավանեսյանն առաջադիմել է WTA-ի դասակարգման աղյուսակում
Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի նոր տարբերակը, որտեղ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլիմա Ավանեսյանը բարձրացել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 158-րդ տեղը։
23-ամյա Ավանեսյանը շուրջ երկու ամիս բացակայել էր մրցումներից` առողջական խնդիրների պատճառով։ Վերջին շրջանում նա վերադարձել է մրցաշարային պայքար և մասնակցել Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած WTA 250 շարքի մրցաշարին, որտեղ հաղթական մեկնարկից հետո ավարտել է ելույթները։
Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ բելառուս Արինա Սաբալենկան։ Երկրորդ տեղում լեհ Իգա Շվյոնտեկն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։

