
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Չնայած եղանակային պայմաններին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրավիճակը շարունակում է դառ լարված մնալ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են կոմբինատ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Ընկերությունը աշխատանքից ազատման հրամաններ են տվել ութ աշխատակիցների։
Փետրվարի 6-ին հանդիպում էր տեղի ունեցել նաև ընկերության գլխավոր տնօրենի ղեկավարությամբ։ Ինչպես հայտնում են կոմբինատից, «աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտպես պատրաստ է եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել ընկերության արտադրական անխափան գործընթացը»։
Անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում: Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ, — նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի առավոտյան ընկերության ավելի քան 700 աշխատակից գործադուլ է հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում: