
Նախորդ տարվա շինարարական ծավալները ռեկորդային են եղել Հայաստանի համար
Հայաստանում Վիճակգրական կոմիտեի հրապարակած նախորդ տարվա տարեկան ցուցանիշը ցույց է տալիս, որ շինարարության ծավալները ռեկորդային ծավալի են հասել։ Ամբողջ 2024 թվականին կատարվել է շուրջ 709 մլն դրամի շինարարություն։ Այդ ցուցանիշը 2023-ի համեմատ ավելացել է 14․5 տոկոսով։ Եթե դիտարկենք 2020 թվականին կատարած շինարարական ծավալները, ապա 2024 թվականի ցուցանիշը ավել է շուրջ 277 մլն դրամով։
Վերջին տարիներին աճել է սեփական տների շինարարությունը։ Հունվար-օգոստոս ամիսների վիճակագրության համաձայն՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70,2 տոկոսով՝ կազմելով 82 մլրդ 505 մլն դրամ։
Նախորդ տարվա նոյեմբերին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել էր, որ Հայաստանի շինարարական ներուժով հնարավոր կլինի իրականացնել այնպիսի հավակնոտ ծրագրեր, ինչպիսիք են Երևանի բնակֆոնդի վերանորոգումը, նոր շենքերի կառուցումը, մետրոյի կայարանի, Ակադեմիական քաղաքի, մեծ ու փոքր ջրամբարների, կամուրջների ու թունելների կառուցումը։
Հայաստանի շինարարության ոլորտը պատրաստվում է անցում կատարել Եվրամիության տեխնիկական չափանիշներին։