
Հայաստանում բնակվողները Wildberries-ից ամենաշատը գնել են նոութբուքներ, ավտոպարագաներ
Հայաստանի բնակիչները 2024 թվականին Wildberries-ից ամենաշատը գնել են նոութբուքներ, գրասենյակային սարքավորումներ և ավտոպարագաներ։ Առցանց գնումները 2023-ի համեմատ աճել են 19%-ով։
Ավտոպարագաները ևս ամենապահանջված ապրանքներն են եղել՝ շարժիչի մաքրող միջոցները (+358 %), ավտոմեքենաների ներկեը (+241 %), մեքենաների սրահի մաքրող միջոցները (+198 %), ավտոմեքենայի լիցքավորիչները (+163 %), վառելիքի զտիչները (+128 %)։
Աճել է նաև կենցաղային ապրանքների (+226,3%), այգեգործական սարքավորումների (+130,2%), լուսավորության (+62,7%), հարդարման պարագաների (+54,8%), գրասենյակային սարքավորումների (+48,8%), սանտեխնիկայի (+46,7%) ու շինանյութի (+31,4%) վաճառքները։
Ընկերության վերլուծաբանների վիճակագրության համաձայն՝ առցանց կայքից ամենաշատն օգտվել են երևանցիները՝ 49,83%, Կոտայքի մարզում ապրողները՝ 8,84%, և Շիրակի մարզի բնակիչները` 6,79%։