ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում շրջհարկ վճարողների համար անցումային շրջան սահմանվեց

Կառավարությունը ժամանակավոր հետքայլ կանի առևտրով զբաղվողների շրջանառության հարկի բարձրացման հարցում։ Այս տարվա առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին:

Իսկ թե ինչ շփումների մասին է խոսքը, ականատես էինք եղել մի քանի անգամ։ Կառավարությունը հունվարից շեշտակի բարձրացրել էր շրջանառության հարկը՝ 5 տոկոսից հասցնելով 10 տոկոսի։ Սրա նպատակը, ըստ կառավարության, խոշոր բիզնեսի ստվերները կրճատելն ու փոքր բիզնեսներին առաջ մղելն է։ Սակայն հենց տնտեսվարողներն էլ ցույցեր էին կազմակերպել, նշելով, որ նոր օրենքի ընդունման դեպքում մի շարք փոքր և խոշոր բիզնեսներ կփակվեն։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանում շուրջ 110 հազար ձեռնարկատիրություններ կան։

Հասարակության ճնշումների տակ Կառավարությունը որոշել է իրականացնել աջակցության ծրագիր այն տնտեսվարողների համար, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերած ապրանքային զգալի մնացորդներ, որոնց համար կա՛մ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, կա՛մ ունեն փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով` ներկայիս 9.5 տոկոսի փոխարեն։