Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունից հետո Պատմության թանգարան մուտքերը գերազանցել են 30 մլն դրամը
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից հետո Հայաստանի պատմության թանգարան մուտքերը 30 մլն դրամից ավելին են կազմել։ Սրա մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ։
Նախարարը հավելել է, որ այցելուները շատ ավելին են եղել, քանի որ մինչև 12 տարեկանների համար մուտքն անվճար է եղել։
Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանի թանգարանները շատ ավելի գրավիչ դարձնելու համար նման ձևաչափի համագործակցությունները շատ կօգնեն։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը։ Դրա շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը։ Դրանք պահպանվում են հեղինակավոր բրիտանական թանգարանում։