Հայաստանում յուրաքանչյուր մարդ միջինում կարդում է 4 գիրք
Հայաստանը ընթերցանությամբ աշխարհի բոլոր երկրների մեջ զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։ Տեղեկանում ենք worldpopulationreview.com կայքից։
Ըստ կայքի տվյալների՝ Հայաստանում յուրաքանչյուր մարդ մեկ տարվա ընթացքում միջինում կարդում է 4․29 գիրք։ Ամբողջ տարվա համար յուրաքանչյուրը ծախսում է 96 ժամ։
Այս ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է։ Այնտեղ միջինում կարդում են 17 գիրք։ ԱՄՆ-ում յուրաքանչյուրը ընթերցանության համար ծախսում է 357 ժամ։
Երկրորդը Հնդկաստանն է։ Միջինում կարդում են 16 գիրք։ Ընթերցանության համար ծախսում են 352 ժամ։
Երրորդը Մեծ Բրիտանիան է։ Այնտեղ կարդում են միջինում 15 գիրք։ Ընթերցանության համար ծախսում են 343 ժամ։