ՀայաստանՏնտեսություն

Որո՞նք են ամենաբարձր վարձատրվող ոլորտները Հայաստանում

Հայաստանի աշխատաշուկայում 2024 թվականին առավել բարձր վարձատրվող ոլորտներն են ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերությունը։ ՝

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմում է 1․286․422 դրամ։ Այս ոլորտում ընդգրկված են բանկային համակարգը, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ֆոնդերը և ֆինանսական ծառայությունների այլ կազմակերպություններ։

Տեղեկատվություն և հաղորդակցության ոլորտում միջին աշխատավարձը 1․015․249 դրամ է։ Այս ոլորտը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաները (IT), հեռահաղորդակցության ընկերությունները, ծրագրավորման և ծրագրային ապահովման մշակումը։ ՏՏ ոլորտը Հայաստանում շարունակում է աճել՝ ապահովելով բարձր որակյալ աշխատանքային հնարավորություններ։

Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը 821․133 դրամ է։ Այս ոլորտը ներառում է հանքարդյունաբերությունը, հանքանյութերի վերամշակումը և արտահանումը։ Չնայած բնապահպանական մարտահրավերներին, ոլորտը մնում է բարձր եկամտաբեր։