ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը մի կողմից աջակցում, մյուս կողմից վնասում է մետալուրգիական ընկերություններին

Հայկական ընկերությունները արտոնություններ կստանան տեղական հումքից մետաղական իրերի արտադրության համար, ինչպիսիք են կաղապարներն ու կիսահումքերը։ Կառավարության որոշման համաձայն՝ ձեռնարկությունները կկարողանան սուբսիդավորում ստանալ արտադրական վարկերի տոկոսադրույքի 10%-ի չափով։

Օրենքը նախատեսում է մետաղների արտահանման որոշ տեսակների վրա սահմանափակումներ կիրառել։ Մասնավորապես՝ սև և գունավոր մետաղների որոշ պարզ արտադրատեսակներ (օրինակ՝ շինարարության համար նախատեսված մետաղական նյութեր) արտահանելու համար պետք է ստանալ լիցենզիա։ Այս լիցենզիաների տրամադրման համար, պետական տուրք կգանձվի։ Արդյունքում՝ մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունները հետաքրքրված կլինեն պարզ ձուլակտորներից անցնելու դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությանը։ 

Սակայն, որոշակի դժգոհություններ կան, քանի որ օրենքի ուժի մեջ մտնելը կարող է ֆինանսական դժվարություններ ստեղծել մետալուրգիական ձեռնարկությունների համար, որոնք դեռ պատրաստ չեն արտահանման ավելի բարդ ապրանքներ արտադրելու համար։ Արդյունքում, որոշ ընկերություններ կարող են անցնել արտադրական գործունեության դադարի կամ նվազեցման։ Այնուամենայնիվ, կառավարությունը պնդում է, որ այս քաղաքականությունը միտված է տնտեսական ակտիվության պահպանմանը, արտահանման ծավալների ավելացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

    2024 թվականին կատարվել են նոր ներդրումներ մետալուրգիական ոլորտում, մասնավորապես՝ «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան, «Ջի Թի Բի ստիլ» ՍՊԸ և այլ կազմակերպություններում։ Նշված ընկերությունները նախատեսում են խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող սև մետաղի ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, լարեր, ալյումինե ռադիատորներ, ամրաններ, որոնք ներկայումս ամբողջությամբ կամ մասնակի ներմուծվում են (արդյունքում տեղի կունենա ներմուծման փոխարինում)։