
ԱԳ նախարարության բյուջեն 2025 թվականի համար 386 մլն դրամով աճել է
Արտաքին գործերի նախարարության բյուջեն 2025 թվականի համար աճել է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի Պետական բյուջեի նախնական քննարկմանը, ներկայացրել է նախատեսվող ծախսերի մասին։
ԱԳ նախարարությանը 2025 թվականին համար կնախատեսվի 17 մլրդ 441 միլիոն դրամ։ Սա նախորդ տարվա բյուջեի համեմատ աճել է 386 մլն դրամով։ Ընթացիկ ծախսերը աճել են 2․3 տոկոսով կամ 394 մլն դրամով։ Կապիտալ ծախսերը նվազել են 15 մլն դրամով։
Հայտնի են նաև մյուս գերատեսչությունների համար նախատեսվող ծախսերը։