ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում բենզինը մարտին թանկացել է, դիզվառելիքը՝ էժանացել

Հայաստանում բենզինը մարտին թանկացել է 0,6%-ով, իսկ դիզելային վառելիքը էժանացել է 4,9%-ով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա մարտին նույն տարվա փետրվարի համեմատ նվազել են 0,4%-ով։

Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում կարելի է վառելիք ձեռք բերել հետևյալ գներով․

— հեղուկ գազ՝ 130 դրամ
— դիզվառելիք՝ 510 դրամ
— բենզին ռեգուլյար՝ 490 դրամ
— բենզին պրեմիում՝ 520 դրամ
— բենզին սուպեր՝ 720 դրամ

Հայաստանում բենզինի գինը շարունակում է ամենաթանկը լինել ԱՊՀ երկրների ցանկում։ Ըստ globalpetrolprices-ի Հայաստանում բենզինի գինը (ԱԻ 95 (Պրեմիում)) 531 դրամ է։ Չդիտարկելով Իրանին (այնտեղ բենզինի գինը կազմում է 11 դրամ)՝ հարևան երկրներից բենզինի արժեքով ամենամոտը Թուրքիան է (483 դրամ)։ Վրաստանի հետ մոտ 80 դրամի տարբերություն կա (434 դրամ)։

Ավելի վաղ անդրադարձել էինք Հայաստանում բենզինի գնի կարգավորմանը։ Տնտեսագետ, գիտությունների թեկնածու Նարեկ Կոստանյանը նշում է, որ ներմուծողները այդ գինը հիմնավորում են առքի գնով, նաև տրանզակցիոն ծախսերով (գործարքների/գործողության իրականացման ընթացքում առաջացող ծախսեր) և իրենց շահույթի մարժայով։