
Եվրասիական զարգացման բանկը 80 հազար դոլար կտրամադրի Հայաստանին
Հայաստանի կառավարության ապրիլի 17-ի նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի ֆինանսների նախարարությանը կտրամադրի 80 հազար դոլար։ Գումարը կուղղվի նախարարության ղեկավար կազմի 55 ներկայացուցիչների կարողությունների զարգացման ծրագրին։
Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ նախաձեռնության նպատակը մարդկային ռեսուրսների մասնագիտական ներուժի և հմտությունների զարգացումն է։ Այն կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև 947 400 դրամ համաֆինանսավորում։ Այն կտրամադրվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի շրջանակում։
Նախագիծը նախատեսում է նաև Հայաստանի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի 30.1 միլիոն դրամով ավելացում։