
Temu-ն դադարեցրել է Չինաստանից առաքումները դեպի ԱՄՆ
Չինական ծագմամբ Temu առցանց հարթակը, որը վերջին տարիներին լայն տարածում էր գտել ԱՄՆ շուկայում մատչելի գնային քաղաքականության շնորհիվ, դադարեցրել է Չինաստանից ուղղակի առաքումները: Այս քայլը պայմանավորված է ԱՄՆ իշխանությունների կողմից մաքսային արտոնության չեղարկմամբ:
Temu-ն, արձագանքելով մաքսային նոր սահմանափակումներին, վերակազմակերպել է իր առաքման ռազմավարությունը՝ անցնելով ԱՄՆ ներսում պահեստավորված ապրանքների վաճառքին։ Արդյունքում, ԱՄՆ-ի օգտատերերը կարող են պատվիրել միայն «տեղական պահեստ» պիտակով ապրանքներ, այսինքն՝ այն ապրանքները, որոնք արդեն ներմուծվել են երկիր՝ մինչև նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելը։
Բացի այդ, ընկերությունը սկսել է համագործակցել տեղական վաճառողների հետ՝ խթանելու ԱՄՆ արտադրողների մասնակցությունը հարթակում։
Փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 2-ից: Մինչ այս մինչև 800 դոլար արժողությամբ առաքումները կարող էին մուտք գործել երկիր առանց մաքսատուրքի, մինչդեռ այժմ դրանք ենթարկվում են մինչև 145 տոկոս մաքսազերծման վճարի:
Եթե ԱՄՆ-ում ապրանքների գները Temu-ի միջոցով բարձրանան, սպառողները կարող են սկսել ավելի ակտիվ փնտրել այլ հարթակներ, ինչը կազդի նաև հայկական օգտատերերի ընտրությունների վրա։ Հայաստանի բնակիչները հաճախ Temu-ից օգտվում են միջնորդ հարթակների կամ հարազատների միջոցով, և այս նոր փոփոխությունները կարող են դժվարացնել այդ գործընթացը։