ՀայաստանՏնտեսություն

Երևանում կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի կենտրոնում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման նախագիծը։ Նախատեսվում է առևտրի կենտրոնը կառուցել Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում։

Պլանավորվում է կառուցել ժամանակակից բիզնես կենտրոն, որը կներառի գրասենյակային տարածքներ, ստարտափների համար նախատեսված հարթակներ, առևտրային հատված, հյուրանոցային համալիր, ինչպես նաև համաժողովների ու ցուցահանդեսների սրահներ։

Ծրագիրը կյանքի է կոչվում պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ «Ռենշին» ընկերության հետ արդեն ստորագրվել է քաղաքաշինական կառուցապատման պայմանագիր, իսկ «Քոլլիերսի» հետ կնքված համաձայնագրով այդ ընկերությունն իրականացնելու է ծրագրի ամբողջական կազմակերպումն ու կառավարումը։

Պաշտոնյաներն ընդգծել են, որ կենտրոնը կդառնա տնտեսական զարգացման նոր խթան։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի տարբեր բաղադրիչներ, ներկայացվել են առաջարկություններ ու դիտարկումներ։