
Լոռիում և Տավուշում ջրհեղեղների պատճառած վնասը հատուցելու համար կհատկացվի լրացուցիչ 6.6 միլիարդ դրամ
Լոռու և Տավուշի մարզերում գարնանը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման, փլուզումները վերականգնելու համար կտրամադրվի ևս 6,6 միլիարդ դրամ։ Կառավարության, ՄԱԿ-ի ու Եվրամիության համատեղ հաշվարկներն աղետից տուժած 9 համայնքների համար գնահատվել է շուրջ 110 միլիոն դոլար։
2024 թվականի մայիսի 25-26-ին Դեբեդ և Աղստև գետերում տեղի ունեցած ջրհեղեղը Հայաստանում ամենաավերիչն էր անցած 65 տարիների ընթացքում: Դրա հետևանքով 9 խոշորացված համայնք ու ավելի քան 40 հազար մարդ տուժեց, մոտ 2,5 հազար մարդ տարհանվեց, չորս մարդ՝ զոհվեց: Ամենաշատը տուժել էր Ալավերդին: Վնասի մեծ մասը բաժին հասավ տրանսպորտի ոլորտին: Ավերվեցին կամ մասամբ վնասվեցին 11 մեծ ու փոքր ավտոմոբիլային ու ևս 20 հետիոտնային կամուրջներ, մայրուղիների մոտ 20 կմ բազմաթիվ հատվածներ:
Ջրհեղեղից մեծապես տուժել է նաև գյուղատնտեսության ոլորտը՝ հեղեղվել էր 160 հա հողատարածք, շարքից դուրս էին եկել ոռոգման ցանցեր, պոմպակայաններ: Էական վնաս է կրել 149 բիզնես ու 2100 կորցված աշխատանք գրանցվել: