
Վրաստանը արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը
Վրաստանի իշխանությունները արգելել են Հայաստանից ծաղիկների մոտ 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի ներկրումը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ արգելքը կիրառվել է «Սադախլո» անցակետում։ Սահմանային հսկողության ընթացքում պարզվել է, որ բուսական ծագման ապրանքը չի համապատասխանում բուսասանիտարական նորմերին։
Խմբաքանակը բաղկացած է եղել մի քանի տեսակի 11.000 հատ ծաղկից, դրանցից ընդամենը մեկ տեսակի 700 հատն են վերադարձրել, ըստ տնտեսվարողի, առանց որևէ բացատրության ու փաստաթղթի»,- հայտնում են կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչությունից՝ պարզաբանելով վրացական լրատվամիջոցների տեղեկությունը, թե արգելվել է Հայաստանից ներմուծվող ծաղիկների՝ 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի մուտքը։
Խոսքն ընդամենը 700 ծաղկի մասին է՝ 36 կգ, մնացածը՝ 10.300-ն անցել է սահմանը, — հայտնեց տեսչության խոսնակ Անուշ Հարությունյանը։
Ծաղիկների խմբաքանակը չի թողարկվել Վրաստանի տարածք՝ սահմանված կարգի խախտման պատճառով։