
Հայաստանում 6 ամսով կերկարաձգի ցեմենքի ներմուծման արգելքը
Կառավարությունը հաստատեց որոշում, որով 6 ամսով սահմանափակվում է ցեմենտի ներմուծումը Հայաստան։ Այս որոշումը նպատակ ունի պաշտպանել տեղական արտադրողներին՝ պայմանավորված ներմուծման ծավալների կտրուկ աճով և դրա հետևանքով առաջացած տնտեսական ռիսկերով։
Ըստ կառավարության հիմնավորման՝ Հայաստանում գործող ցեմենտ արտադրող գործարանների տարեկան արտադրական հզորությունը հասնում է 2.5 միլիոն տոննայի,ի ըչննկատելիորեն գերազանցում է ներքին շուկայի պահանջարկը։ Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրական տվյալների՝ միայն 2024 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 436 հազար տոննա ցեմենտ, ինչը զագլի կերպով ավելացել է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ (260 հազար տոննա)։
Ներկրվող ցեմենտը, հիմնականում Իրանից, ունի ցածր գին՝ պայմանավորված արտասահմանյան սուբսիդավորմամբ և էներգակիրների մատչելիությամբ։ Այս հանգամանքը խաթարում է տեղական արտադրողների մրցունակությունը, և որոշ դեպքերում նրանց համար վտանգ է ստեղծում շարունակելու արտադրությունը։
Ներկայացված կարգավորմամբ սահմանվում է նաև ներմուծման լիցենզավորման նոր ընթացակարգ։
Բացի այդ, մայիսի 27-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով զգալիորեն բարձրացվում է ցեմենտի ներմուծման համար սահմանված պետական տուրքը։ Մասնավորապես՝ առաջարկվում է գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել 800-ապատիկ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման համար: