
Շինարարական բում Երևանում ու մարզերում. ովքե՞ր են կառուցում, և ինչի՞ վրա են ծախսվում միլիարդները
2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում շինարարությունը շարունակել է աճել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվար-մայիսին շինարարական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 165 միլիարդ դրամ: Այն 17.1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միայն մայիս ամսին շինարարության ծավալը կազմել է գրեթե 49 միլիարդ դրամ։ Այն տարեկան կտրվածքով 22.2% աճ է։ Այս թվերն առաջին հայացքից տեխնիկական են թվում, բայց իրականում պատմում են մի շատ պարզ ու կարևոր բան՝ Հայաստանում նորից ակտիվացել են թե՛ մասնավոր, թե՛ պետական շինարարությունները։
Շինարարության ֆինանսավորումը եկել է տարբեր աղբյուրներից՝
— Պետական բյուջեից՝ շուրջ 31 միլիարդ դրամ։ Այն կազմում է ընդհանուր շինարարության մոտ 19%-ը։ Այս գումարները հիմնականում ուղղվել են ճանապարհաշինության, կրթական և առողջապահական ենթակառուցվածքների վրա։
— Համայնքներից՝ շուրջ 5.2 միլիարդ դրամ։ Սա նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 11%, ինչը վկայում է համայնքային շինարարության ակտիվության անկման մասին։
— Միջազգային վարկերից՝ մոտ 9.5 միլիարդ դրամ։ Սակայն այս թիվը նույնպես նվազել է 13.4%-ով։ Հիմնական ներդրողները եղել են Ասիական զարգացման բանկը, Համաշխարհային բանկը, ԵԶԲ-ը։
Մասնավոր հատվածից ու բնակչությունից ֆինանսավորումը կազմել է՝
— Կազմակերպությունների հաշվին՝ մոտ 84 միլիարդ դրամ (աճ՝ 28%)ծ
— Բնակչության միջոցներով՝ մոտ 45 միլիարդ դրամ (աճ՝ 9.4%)
Այս տվյալներն ընդգծում են, որ շինարարության հիմնական շարժիչ ուժը այս պահին մասնավոր սեկտորն ու անհատ քաղաքացիներն են։ Շինարարական ծավալների ավելի քան կեսը՝ 57.5%, բաժին է ընկել նշանակված է անշարժ գույքի հետ կապված գործունեությանը։ Այսինքն՝ հիմնականում կառուցվում են բնակարաններ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ և այլ անշարժ գույք։
Բացի այդ, շինարարություն է իրականացվել նաև հետևյալ ոլորտներում․
— Կրթություն – մոտ 14.5 միլիարդ դրամ,
— Տրանսպորտ – ավելի քան 13.5 միլիարդ դրամ։