
Հայաստանում պանրի արտահանումը անկում է ապրում․ ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն ուզում այն դարձնել մրցունակում միջազգային շուկայում
Հայաստանում օգոստոս ամսին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է 25 սննդի օբյեկտի արտադրական գործունեություն։ Հետաքրքիր է, որ արտադրող ընկերություններից միայն 18-ն են վերացրել խախտումներն ու շարունակել իրենց արտադրությունը։ Հիմնականում ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականանցում հացի ու կաթնամթերքի արտադրամասերում։ Դրանցից շատերն ունեցել են սանիտահարահիգիենիկ խախտումներ։ Կարևոր է, որ նշել, որ տեսչական մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ոչ միայն հայտնում է արտադրամասերի գործունեության կասեցման, այլև դրանց վերսկսման մասին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստվում է խիստ ստուգումներ իրականացնել կաթնամթերքի ոլորտում։ Մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մի շարք պանրագործների հետ և ներկայացրել առաջիկա քայլերը։ Հանդիպման ընթացքում Սարգսյանը ընդգծել է, որ ՍԱՏՄ-ի գլխավոր նպատակը սպառողին որակյալ ու անվտանգ արտադրանք ապահովելն է։
Մասնավորապես, Տեսչական մարմինը պահանջում է խստորեն պահպանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը՝ կապված կաթնայուղի փոխարինիչների օգտագործման և դրա ճիշտ մակնշման հետ։ Սեպտեմբերի 15-ից ՍԱՏՄ-ն արդեն կսկսի ստուգել վաճառքի կետերում ներկայացված կաթնամթերքի դարակաշարերը։ Եթե հայտնաբերվեն խախտումներ, վերահսկողությունը կտարվի նաև արտադրամասերում։
Բացի վերահսկողությունից, ՍԱՏՄ-ն խոստացել է աջակցել արտադրողներին՝ նոր պահանջներին համապատասխանելու հարցում։ Սարգսյանը նշել է, որ սա նաև հնարավորություն է՝ հայկական պանիրը դարձնել ավելի մրցունակ միջազգային շուկայում։ Հայկական պանրի «միջազգայնացումը» իրենից ենթադրում է բարդ պրոցես, հատկապես որ վերջին 6 տարվա ընթացքում պանրի արտահանումը նվազել է կրկնակիից ավելի։
ԵՄ երկրներում 1 շնչի հաշվով պանրի օգտագործումը ամենաբարձրն է աշխարհում և շարունակում է դանդաղորեն աճել՝ տարեկան միջինը կազմելով 0․5 կգ: Հայաստանում 2013 թվականին պանրի սպառումը մեկ շնչի հաշվով կազմել է 6․1կգ, իսկ Եվրասիական տնտեսական միության մնացած երկրներում պանրի սպառման շուկայի պատկերը հետևյալն է՝ Ռուսաստանում՝ 6,1կգ, Բելառուսում՝ 4․3կգ, Թուրքմենստանում՝ 2․6կգ, Ղազախստանում՝ 2․5կգ, Տաջիկստանում՝ 2․3կգ, Ուզբեկստանում՝ 0․7կգ, Ղրղզստանում՝ 0․6կգ:
Հետաքրքիր է, որ Հայաստանում արտադրվող պանրի մեջ ամենաթանկը «Միքայելյան Ֆեմլի Նարեկ» ընկերության պղպեղով պանիրն է։ Դրա մեկ կիլոգրամն արժե 19․900 դրամ։ Այս տարվա օգոստոսի վերջին տվյալներով՝ ԵՄ-ում ամենթանկ պանիրը Cheddar-ն է, որի մեկ կիլոգրամն արժե 4․3 եվրո (1․921 դրամ)։ Expatistan-ի տվյալներով՝ «տեղական պանրի» գինը Երևանում արժե միջինում 4․000 դրամ։