ՀայաստանՏնտեսություն

Ռուսաստանում կանգնեցվել է հայկական «Սպայկա»բեռնափոխադրող ընկերության շարժը

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունը՝ «Սպայկա»-ն, այսօր պաշտոնապես հաստատեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իր ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուսաստանում դադարեցված է: 

Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը նշել է, որ իրավաբանները արդեն ներկայում գտնվում են Ռուսաստանում և փորձում են պարզել, թե ինչն է դարձել անսպասելի խոչընդոտների պատճառը։

Ռուսական պաշտոնական ու լրատվական աղբյուրներում առայժմ որևէ բացատրություն չկա, թե ինչն է դրդել տեղական իշխանություններին կամ պետական կառույցներին կանգնեցնել բեռնատարների շարժը: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը դիմել է իրավական տարբեր մեխանիզմների՝ իրավիճակը պարզելու և բեռնափոխադրումները վերականգնելու համար:

Սեդա Մարտոյան