
Վերջին 2,5 տարում 30 հազար էլեկտրոմոբիլ է ներմուծվել Հայաստան․ լիցքավորման կայանները կհասցնե՞ն սպասարկել էլեկտրամոբիլների աճող թիվը
Վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 30 հազար էլեկտրամոբիլներ։ Հայերի շրջանում պահանջարկը ավելի է մեծանում։ Պետության կանոններն էլ նպաստում են դրանց ներմուծմանն ու տարածվածությանը։ Բենզինի գնի տատանումների վերաբերյալ վերջերս մենք զրուցել էինք տնտեսագետի հետ, ով նշում էր, որ բենզինի գնի տատանումը բերել է նաև էլեկտրամոբիլների աճի։ Ըստ նրա՝ ավտոմեքենաների մոտ 5 %-ը այս պահին էլեկտրական են։ Կարելի է ակնկալել, որ 5-6 տարի հետո մեքենաների 25-30 %-ը կարող է էլեկտրական լինել։
Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման հիմնական ցուցիչ է դարձել էլեկտրակայանների տեղադրումը։ Շատերը տեղադրում են էլեկետրակայաններ, որի միջոցով կարողանում են լիցքավորել իրենց մեքենաները՝ առանց հավելյալ գումար ծախսելու։ Էլեկտրաէներգիայի արտադրանքի աճը ցույց է տալիս էլեկտրոմբոիլների ներկրման աճը։
Հայ վարորդները նախընտրում են գնել CHEVROLET, VOLT, TESLA, HONDA, VOLKSWAGEN, BYD մակնիշների ավտոմեքենաներ։ Նախորդ տարի ներմուծված մեքենաների շուրջ 33 տոկոսը եղել են էլեկտրական մեքենաներ։ Այս տարի ներկրման թիվը էլ ավելի է մեծացել՝ հասնելով գրեթե 13 հազարի։ Էլեկտրական մեքենաների ներկրման աճ կարելի է սպասել հատկապես 2026 թվականին, քանի որ հունվարի 1-ից որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 8000-ից հետո ներմուծողը ևս չի վճարի ԱԱՀ, սակայն կվճարի մաքսային տուրք։
Չնայած որ շատերն ունեն էլեկտրակայաններ և դրանցով են փորձում լիցքավորել կամ ավտոմեքենան լիցքավորում են տան պայմաններում, այնուամենայնիվ շատերն էլ օգտվում են Հայաստանում գործող կայաններից։ Մի քանի խոշոր էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները Հայաստանում հասնում են մոտ 465-ի (տվյալները հաստատված չեն), որոնցից շուրջ 350-ը Երևանում են կամ Երևանին հարևան մարզերում։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք կկարողանան այդքան կայաններն ապահովել էլեկտրոմոբիլների «պահանջը»։