
Հայաստանի ևս 11 ընկերություն ստացել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Հայաստանի ևս 11 ընկերություն ստացել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր։ Այսպիսով, արդեն 32 կազմակերպություն (մոտ 95 հեկտար ջերմոցային տարածք) իրավունք ունի ծաղիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն։
Արտոնագրերը տրամադրվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողության արդյունքում։
Նոր արտոնագրեր սպասվում են առաջիկայում ևս։
Միևնույն ժամանակ, Մաքսային միության հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն՝ բեռի նշանակման վայրերում պարտադիր իրականացվում է կարանտինային բուսասանիտարական հսկողություն։ Դրա համար Ռուսաստանի գործընկերները մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է «Ռոսսելխոզնադզորին» տեղեկացնեն բեռի ժամանման մասին, որպեսզի վերահսկող մարմինները իրականացնեն անհրաժեշտ ստուգումներ։