Նուբար Աֆեյանը Հայաստանում նոր նախաձեռնություն է սկսել
Աֆեյան բարեգործական հիմնադրամը հայտարարել է Հայաստանում «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) ծրագրի մեկնարկի մասին։ Գործադիր տնօրեն է նշանակվել Դալար Կազանջյանը։
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում կրթության, նորարարության և ձեռներեցության կայուն զարգացմանը խթանելն է։
Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային։ Ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը՝ առաջնահերթ դարձնելով բոլոր քաղաքացիների բարեկեցությունը։ AIFA-ի միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդել առկա աշխատանքը, իրականացնել նոր ծրագրեր և ստեղծել գործընկերություններ։ Հավաքական փորձը և ռեսուրսները համատեղելով տաբեր ոլորտներում՝ մենք ձգտում ենք դրական փոփոխություն առաջացնել առողջապահության, գիտության, տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում, — ասել է Նուբար Աֆեյանը։
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Afeyan Philanthropies» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է:
Ներկայումս կազմակերպությունը ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորում և իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Հայաստան 2041» հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամ, «ՀԵՆԱՐ» հիմնադրամ և «Հայկական Հոգևոր վերականգնման» հիմնադրամ: