Իսրայելը հատուկ գործողություններ է իրականացնում Լիբանանում
Իսրայելի հատուկջոկատայինները «սահմանափակ ցամաքային գործողություններ» են սկսել Լիբանանի հետ սահմանին։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ հիմնական նպատակը Լիբանանի տարածքում «Հըզբոլլահի» ռազմական տեխնիկայի և հատուկ նշանակության շինությունների ոչնչացումն է։ Իսրայելի բանակը ԱՄՆ-ին հայտնել էր, որ գործողությունները կարող են սկսվել սեպտեմբերի 30-ի երեկոյան։ Նշվում է նաև, որ Իսրայելը զորքեր և հրետանի է կուտակել Լիբանանի հետ սահմանին։
Մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ սահմանի գյուղերում ՑԱԽԱԼ-ը կիրառում է ֆոսֆորային զենք և հրետանի։ Սոցցանցերում մի շարք օգտատերերի տարածած տեսանյութերն ու հայտարարություններին պատասխանել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին։ Նա խնդրել է հետևել միայն պաշտոնական լրատվությանը և բամբասանքներ չտարածել։