
Կառավարությունը 150 միլիոն եվրո վարկ կվերցնի
Կառավարությունն այսօր որոշեց ևս մեկ անգամ դիմել արտաքին վարկի օգնությանը։ Խոսքը Ֆրանսիական զարգացման գործակալությանը վերաբերող 150 միլիոն եվրոյի մասին է, որը նախատեսվում է ուղղել պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Դեֆիցիտը, պարզ ասած, այն պակասող գումարն է, որը պետությանը անհրաժեշտ է իր ծախսերը հոգալու համար, երբ եկամուտները չեն բավարարում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս գումարը կօգտագործվի «հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության և կայունության բարելավման» ծախսերը ծածկելու համար։ Սա Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցության երրորդ փուլն է, որը մեկնարկել է 2019 թվականից։ Նախարարը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը, ինչպես նաև բարելավել ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության պլանավորումն ու ֆինանսավորումը։
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքն արդեն հատել է 13 միլիարդ դոլարի շեմը։ Պետական պարտքի մեջ 52 տոկոսը կազմում է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքը՝ 48 տոկոսը։