
Հայաստանում 2026-ին կգործարկվի իզոտոպային լաբորատորիա՝ հայկական կոնյակի որակը վերահսկելու համար
Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին կբացվի սեփական իզոտոպային լաբորատորիա, որը կզբաղվի հայկական կոնյակի որակի և ստանդարտների համապատասխանության ստուգմամբ: Լաբորատորիայի ստեղծումը նպատակ ունի ապահովել արտահանվող կոնյակի հեղինակությունը, որը քիչ թե շատ ընկել էր Ռուսաստանի կիրառած քաղաքականության արդյունքում։
Նշենք, որ ամռանը խնդիրներ էին առաջացել վրացական տարածքով ռուսաստան հայկական կոնյակի մատակարարման հետ կապված։ Դրանք լուծելու համար Պապոյանը մեկնել էր Թբիլիսի, որտեղ վրացի գործընկերների հետ քննարկել էր վերահսկողական ընթացակարգերի արագացման հնարավորությունը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ լաբորատորիայի միջոցով հնարավոր կլինի ցանկացած փորձաքննություն իրականացնել անմիջապես Հայաստանում, առանց Վրաստանի կամ այլ երկրներում սերտիֆիկացման կենտրոնների միջամտության։
Կստուգվի՝ կոնյակը պատրաստվել է խաղողի սպիրտից, թե ոչ: Նախնական տվյալներով, լաբորատորիան պատրաստ կլինի հունվար կամ փետրվար ամսին, և այդ ժամանակ արդեն Հայաստանում կանցկացվեն այն փորձաքննությունները, որոնք մինչ այս անցկացվում էին Վրաստանում, – ասաց նախարարը:
Նախագիծն իրականացվելու է այն փորձագետների մասնակցությամբ, որոնք ներկայումս անցնում են համապատասխան պատրաստություն՝ լաբորատորիան լիցենզիա ստանալու համար: Խաղողի մթերման ծավալները մուտքագրելու համար քննարկվում է տարբերակ` գործարանների մթերման կետերի կշեռքները կահավորել թվային մոդուլներով, որոնք բոլոր տվյալներnն ավտոմատ կփոխանցեն համակարգ։ Վերջում ծրագրի մասնագետները կկարողանան համեմատել խաղողի ծավալները գինու ու կոնյակի ծավալների հետ։