ՀայաստանՏնտեսություն

ՊԵԿ-ի շաբաթվա հայտնաբերումները

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է վերջին մեկ շաբաթում մաքսային անցակետերում գրանցված մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի ամփոփ տվյալները։ Տարբեր ուղղություններով իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

«Ագարակ» մաքսային անցակետում բեռնատարների և ավտոբուսների զննության ընթացքում 4 դեպքով հայտնաբերվել է չհայտարարագրված 4030 տուփ ծխախոտ, ինչպես նաև 1010 լիտր չհայտարարագրված դիզվառելիք։

«Բագրատաշեն» սահմանային անցակետում տրանսպորտային միջոցներից հայտնաբերվել է 186 կգ թռչող նկարահանող սարքեր (դրոններ) և անվահեծեր։ Նույն անցակետում մեկ այլ զննությամբ բացահայտվել է չհայտարարագրված և պակաս հայտարարագրված 1 տոննա հագուստի տեղափոխման փորձ։

Օդային ճանապարհով՝ Դուբայ–Երևան չվերթով ժամանած ուղևորի մոտ մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել է ոսկու ձուլակտոր։

«Բավրա» անցակետում ևս արձանագրվել է խախտում․ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել է 250 տուփ ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ։

Մարինա Գրիգորյան