Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է․ հայտնի է, թե ում է այն պատկանում
Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։ Տեղեկությունը հաստատվել է Պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է նաև, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 100 տոկոսով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Վերջինս Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։
Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ «Շիշա ուորլդ»-ը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե որպես վառելիքի վաճառք կամ ներկրում իրաականացնող, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերություն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 1220 տոննա AI-95 շարժիչային բենզին։ Ներկրող ընկերություններից մեկը «Մեգա Թրեյդ»-ն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական բենզինը հասանելի կլինի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյան-ի ընտանիքին պատկանող լցակայաններում։ Հետագայում տեղեկություն էր տարածվել, որ այդ բենզինը՝ լիտրը 430 դրամով, արդեն վաճառվում է «Ran oil» բենզալցակայաններում։
