Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրերում աշխատողների եկամտահարկը նվազեցվել է 10%-ով
Հայաստանում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ծրագրերում ներգրավված աշխատողների համար եկամտային հարկի դրույքաչափը 20%-ի փոխարեն սահմանվել է 10%։
Նոր օրենքի շրջանակներում կազմակերպությունները կարող են օգտվել նաև արագացված ամորտիզացիայի մեխանիզմից՝ R&D ծրագրի շրջանակում ձեռք բերվող հիմնական միջոցների համար, ինչը թույլ է տալիս արագ վերադարձնել ներդրումները։
Բացի այդ, R&D ծրագրերում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի համար շահութահարկի հաշվարկի ժամանակ կազմակերպությունները կարող են օգտվել լրացուցիչ 200% նվազեցումից, որոշ գործարքներ ազատվում են ԱԱՀ-ից, և R&D աշխատանքների վրա կատարված ծախսերը նվազեցնում են շահութահարկի բազան։
Եթե հետազոտողը միաժամանակ օգտվում է այլ եկամտահարկի վերադարձի ծրագրերից, օրինակ՝ հիփոթեքի համար, դա չի խանգարում՝ նա կշահի ինչպես աշխատավարձի 10%-անոց արտոնությունը, այնպես էլ հիփոթեքի վերադարձը։
Մինչ այժմ 67 կազմակերպության մոտ իրականացվել է 80 R&D ծրագիր, որոնցում ներգրավված շուրջ 900 աշխատակիցների համար արդեն գործում է 10%-անոց եկամտահարկի դրույքաչափը։
