«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»-ի լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հաղորդմամբ՝ վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, ստուգումներ են իրականացվել Գյումրիի Տերյան 143 հասցեում գործող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։
Ստուգման արդյունքում արձանագրվել է թերլիցքավորում։ Տեսչական մարմինը կասեցրել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Հարկ է նշել, որ «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Ընկերությունը մտնում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ։

