Քննարկվել են Formula 1-ի հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան-ը փետրվարի 24-ին ընդունել է Fédération Internationale de l’Automobile-ի (FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի-ի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի, այդ թվում՝ Formula 1-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները։ Քննարկումները վերաբերել են մոտոսպորտի ոլորտում Հայաստանի արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային միջոցառումների կազմակերպման միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանմանը։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու երկրի միջազգային դիրքավորման ամրապնդմանը միտված հնարավոր նախաձեռնություններին։
Formula 1-ը ավտոմոբիլային սպորտի բարձր կարգի միջազգային առաջնություն է, որտեղ մրցում են բարձր տեխնոլոգիական միատեղ ավտոմեքենաներով։

