ՀայաստանՔաղաքականություն

«Հայաստանը կարող է ապահովել իր տարածքով բեռների, տրասնպորտային միջոցների անխոչընդոտ անցումը»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։ Նա անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը և նշել, որ Հայաստանը կարող է ապահովել իր տարածքով բեռների, տրասնպորտային միջոցների անխոչընդոտ անցումը։

«ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը. եկեք միասին կառուցենք ավելի լավ աշխարհ» թեմայի առընչությամբ Փաշինյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ուղղված է հենց այդ նպատակին։

Նա նշել է նաև, որ այս ճանապարհը կարող է օգտագործվել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության համար։ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ոչ մի խոսացկություն չի կարող լինել այն մասին, որ որևէ երրորդ երկիր ապահովի Հայաստանի ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը։

Ելույթի վերջում նա կոչ է արել Ադրբեջանին կնքել պայմանագիրը, քանի որ արդեն համաձայեցվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առնվազն 80-90%-ը։ Պայմանագրի նախագիծը անդրադառնում և լուծում է բոլոր հիմնարար հարցերը, որոնք անհրաժեշտ են խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու համար։