ՀայաստանՏեխնոլոգիա

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջարկվում է աջակցության հարկային նոր փաթեթներ

Կառավարության այսօրվա նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ոլորտը զարգացնելու նոր փաթեթ է առաջարկել։ Փոփոխությունները նախատեսվում են իրականացնել առաջիկա 7 տարիներին։

Առաջին փուլով նախատեսվում է 100 տոկոս եկամտահարկի վերադարձ՝ ոլորտ նոր մուտք գործող 30 աշխատող ունեցող ստարտափների համար։ 30-ից ավելի աշխատող ունեցող ստարտափների համար նախատեսվում է 50 տոկոս եկամտահարկի վերադարձ։ 

ԲՏԱ նախարարը նշել է, որ առաջարկվող նոր փաթեթի երկրորդ փուլով այն ընկերություններին, որոնք կներգրավեն աշխատանքային միգրանտների, կվերադարձվի եկամտահարկի 50 տոկոսը։ 

Առաջարկվում է փոքր ընկերություններին մեկ եռամսյակի համար վերադարձնել 50 տոկոս եկամտահարկ, իսկ խոշոր ընկերություններին՝ 25 տոկոս։

Երրորդ փուլով ստարտափների համար առաջարկում են նաև, որ այն կրթական ծրագրերի աշխատողները, որոնք այլ երկրների բուհերում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի կարող են մասնակցել, ճանապարհի 70 տոկոսը կառավարությունը կտրամադրի։