ՀԷՑ-ում անջատումների տևողությունը կրճատվել է

ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը՝ այն որակելով որպես մանիպուլատիվ և իրականությանը չհամապատասխանող։

Ավելի վաղ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ վերջին 4 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների քանակը աճել է 40%-ով՝ խոսելով ոլորտում «տոտալ կոլապսի» մասին։

Պետրոսյանը ներկայացրել է վերջին 4 ամիսներին ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողության պաշտոնական վիճակագրությունը։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2024թ. հոկտեմբերին այն կազմել է 71.56 րոպե, 2025թ. հոկտեմբերին՝ 52.99 րոպե, 2024թ. նոյեմբերին՝ 73.31 րոպե, 2025թ. նոյեմբերին՝ 45.70 րոպե, 2024թ. դեկտեմբերին՝ 79.04 րոպե, 2025թ. դեկտեմբերին՝ 69.98 րոպե։ 2025թ. հունվարին այն կազմել է 57.33 րոպե, իսկ այս տարվա հունվարին՝ 57.21 րոպե։

Մարինա Գրիգորյան