ՀայաստանՏնտեսություն

Հայաստանն Իրանից եկող բեռնատարների մուտքը հեշտացնում է, Իրանը՝ հայկական բեռնատարներինը դժվարացնում

Հարկային օրենսգրքում փոփոխություն է եղել, որի համաձայն՝ Հայաստանը, ելնելով փոխադարձության սկզբունքից, իրանական բեռնատարներին ճանապարհային վճարների արտոնություններ կտրամադրի։

Նախատեսվում է, որ Հայաստանում չգրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են ազատվել տուրքեր վճարելուց՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի ճանապարհները երրորդ երկրներ տարանցման, ինչպես նաև մուտք գործելու ժամանակ։

Բանակցություններ կանցկացվեն իրանցի գործընկերների հետ՝ այս կանոնակարգի միջոցով փոխադրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Հատկանշական է, որ երեկ երեկոյան հայ վարորդները փակել էին Ագարակի սահմանային անցակետը՝ պահանջելով նվազեցնել դիզվառելիքի գինը Իրանում։

Հայաստանից դեպի Իրան անցնելիս կանոն էր գործում։ Համաձայն դրա՝ բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի։ Վարորդները պետք է վառելիք գնեն Իրանից։ Վերջերս Իրանում որոշում է ընդունվել 1,5 անգամ բարձրացնել դիզվառելիքի գինը։ Սրա պատճառվ հայ վարորդները փակել են սահմանային անցակետն ու կանգնեցրել երթևեկությունը։