
Բիթքոյնը պատմական գնով է վաճառվել
Նոյեմբերի 21-ին բիթքոյնը վաճառվել է 97․559 դոլարով, որը պատմական արժեք է կրիպտոարժությի մեջ։ Այն նախորդ օրվա համեմատ աճել է 5․96 տոկոսով։ Նախորդ ռեկորդային գնի համեմատ այն ավելացել է 7․564 դոլարով։
Բիթքոյնի գինն այս տարվա նոյեմբերի 12-ին նոր ռեկորդ էր գրանցել։ Մեկ բիթքոյնը վաճառվել էր 89,995 դոլարով։ Բիթքոյնի նման աճը հիմնականում կապված էր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններով։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում առաջարկել էր կարգավորիչ ռեժիմ թվային ակտիվների համար:
Վերլուծաբանները կարծում են, որ սա դեռ առավելագույնը չէ, և մինչև 2025 թվականի ավարտը կարող է բիթքոյնը հասնել 100,000 դոլարի։