ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի 5 ամենախոշոր հարկ վճարող բանկերը

Պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի 5 ամենախոշոր բանկերը միասին պետությանը վճարում են 55 մլրդ 736 մլն դրամ։

Հայաստանի բանկերից ամենախոշոր հարկատուն Ամերիաբանկն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի վճարած հարկերը շուրջ 2 մլրդ 379 միլիոն դրամով նվազել է։ Խոշոր հարկ վճարողների ցանկում բանկը այս պահին 6-րդն է։

Երկրորդ խոշոր հարկատուն Ակբա բանկն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետությանը վճարած հարկը ավելացել է 52 մլն 648 հազար դրամով։ Բանկը երրորդ եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուների մեջ 17-րդն է։

Երրորդ ամենախոշոր հարկատուն բանկերի շրջանում Ինեկոբանկն է։ Եթե 2023 թվականի սեպտեմբերին բանկը վճարել էր 8 մլրդ 625 մլն դրամ, ապա 2024 թվականին վճարած հարկը ավելացել է՝ դառնալով 9 մլրդ 506 մլն դրամ։