ՀայաստանՏնտեսություն

2025 թվականին 8000 էլեկտրական մեքենայի ներմուծման համար կսահմանվի 0% մաքսատուրք

Նոյեմբերի 28-ին կառավարության նիստում որոշվել է, որ 2025 թվականին 8000 էլեկտրական շարժիչով մեքենաների համար ներմուծման մաքսատուրք չի սահմանվելու։ Նշված քանակից 5000 ավտոմեքենաները նախատեսված են ֆիզիկական անձանց համար, 3000-ը՝ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց։

Սակայն օրենքի մեջ սահմանվում է, որ մեքենաների գնորդ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չպետք է դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր ունենան ավտոարտադրողի հետ, չպետք է ունենան ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթուղթ։

2024 թվականին ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման նկատմամբ սակագնային արտոնության ժամկետը սպառվում է դեկտեմբերի 31-ին։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։