ՀայաստանՏնտեսություն

Հայաստան — Մոնղոլիա առևտրային համաձայնագիր կստորագրվի

Հայաստան — Մոնղոլիա առևտրային հարաբերություններում փոփոխություններ կլինեն, որի արդյունքում կողմերի միջև առևտուրը ավելի կազատականացվի: Երկու երկրների միջև կնքվող համաձայնագիրը կկարգավորի տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ փոխադարձ առևտրի հեշտացում, մաքսային կարգավորում, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, էլեկտրոնային առևտուր և այլն։

Յուրաքանչյուր կողմի համար առանձնացված են որոշ ապրանքաատեսակներ, որոնց նկատմամբ կիրառվելու են սակագնային արտոնություններ։ Հայաստանի արտահանողների համար կարևոր մի շարք ապրանքների դեպքում՝ ծխախոտ (Մոնղոլիայի դրույքաչափը 30%), կոնյակ (դրույքաչափը 15%), շոկոլադ (դրույքաչափը 5%), հանքային ջուր (դրույքաչափը 5%), պահածոյացված մրգեր (դրույքաչափը՝ 5%), ավելի մրցունակ պայմաններ կսահմանվեն։

Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի՝ Հայաստանը Մոնղոլիա է արտահանում յուղեր, պահածոներ, հյութեր, խաղալիքներ, հանքային և գազավորված ըմպելիքներ։ Մոնղոլիայից Հայաստան են բերվում հագուստ, տեխնիկա, կաշվե արտադրանք և այլն։

Համաձայնագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով։