ՀայաստանՏնտեսություն

Ամանորյա եռուզեռ․ Երիշիկեղենի գները

Ամանորին զուգահեռ՝ Երևանի որոշ սուպերմարկետներում գնային փոփոխություններն արդեն ակնհայտ են։ Դատելով նախորդ տարիների փորձից՝ կարող ենք ասել, որ ամանորին սպառողական ակտիվությունը բարձրանում է․ խանութները լցվում են մարդկանցով, ապրանքների պահանջարկի ավելացման պայմաններում դրանց գինը նույնպես բարձրանում է։ Որոշ դեպքերում ապրանքների գնաճը մի քանի հարյուր դրամ է, որոշ դեպքերում էլ ավելանում է 1000 և ավելի դրամով։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ամանորյա գնումների շրջանում ամենաշատը թանկանում են սննդամթերքը, հատկապես՝ մսամթերքը, մրգերը, քաղցրավենիքներն ու ալկոհոլային խմիչքները։

Սպառողները հաճախ դժգոհում են թանկացումներից, սակայն ամանորյա գնումները շարունակում են մնալ անխուսափելի։

Ամանորյա սեղաններին երշիկեղենը մնում է պահանջված ապրանքներից մեկը, սակայն գնաճը շատերին ստիպում է վերանայել իրենց ընտրությունը։ Թեկուզ միջին գնի սահմաններում, բայց երշիկի տեսականին կարելի է տեսնել միջին վիճակագրական հայի սեղանին։ Խանութներում գնաճը բացատրում են ապրանքի գնի աճով և մատակարարների թանկացումներով։ Ստորև ընտրել ենք Երևանի մի քանի սուպերմարկետներ և հետազոտել, թե երշիկեղենի գները ինչ փոփոխությունների են ենթարկվել 1 տարվա կտրվածքով։ Դիտարկել ենք 2023 թվականի հոկտեմբերի և 2024 թվականի դեկտեմբերի ցուցանիշները։