
Ռուսաստանի հետ առևտուրը պակասել է, իսկ ԵՄ-ի՞ հետ
Հայաստանի արտաքին առևտրի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է։ Հայաստանի տնտեսության արտադրանքի զգալի մասը արտահանվում է Ռուսաստան, մեծ մասն էլ՝ Ռուսաստանից ներկրվում մեր երկիր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակներով հաճախ խոսվել է հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին։ Չնայած այդ խոսակցություններին՝ նախորդ տարվա ընթացքում, երբ հայ-ռուսական հարաբերությունները ամենապիկին էին հասել իր լարվածությամբ, առևտուրը ևս հետ չէր մնում «քաղաքականությունից»։ Երկրների միջև ռեկորդային առևտրաշրջանառություն էր տեղի ունեցել։
Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ՝ սեպտեմբերի 4-ին, հայտարարել էր, որ Հայաստանի հետ առևտուրը նախորդ տարվա համեմատ զգալի անկում է ապրել ու այս տարի այն գրեթե հասնի 6 մլրդ դոլարի։ Չնայած այն բանին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս տարի քիչ է առևտուր անում, ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս բարձր թիվ չէ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվը զգալի աճ չի գրանցել։
2025 թվականը այնքան էլ հաջող տարի չէր մեր տնտեսության համար։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրի առևտրաշրջանառությունը կրճատվել է գրեթե կեսով՝ 49 տոկոսո, հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ՝ 45 տոկոսով։ Անկման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների հետ շրջանառությունը զգալիորեն նվազել է։ Առաջինը՝ Ռուսաստանի հետ, որի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 58.2%-ով։ ԱՊՀ երկրների հետ ընդհանուր առևտրի ծավալը նույնպես կրճատվել է ավելի քան 56%-ով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամների հետ՝ 57.2%-ով։ Երրորդ խոշոր «հարվածը» եղել է ԱՄԷ-ի հետ հարաբերություններում՝ մեր առևտուրը նվազել է 73.2%-ով։ Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 57.4%