
Նախատեսվում է Սփյուռքում բացել 2 հայագիտական կենտրոն
2025 թվականի բյուջերով նախատեսվում է 2 հայագիտական կենտրոն բացել սփյուռքի տարբեր համայնքներում։ Ներկայումս 13 երկրում գործում են 15 հայագիտական կենտրոններ։ Այս մասին պետական բյուջեի 2025 թվականի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Վերականգնվելու է նաև Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի ձեռքբերման բյուջեն։ Ըստ այդմ՝ նախատեսվում է շուրջ 55 000 կտոր դասագիրք տրամադրել սփյուռքում գտնվող 160 տարբեր կրթական կենտրոնների։
2024 թվականին մեկնարկած Սփյուռքի համայնքների կրթամշակութային աջակցության դրամաշնորհային ծրագիրը նույնպես կշարունակվի։