ԿրթությունՀայաստան

Գյումրիում նախատեսվում է բացել շվեյցարական կրթական մոդելով ակադեմիա

Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան 2025 թվականի աշնանը Գյումրիում կբացի ակադեմիա՝ ընդունելով առաջին ուսանողներին։

Ակադեմիայում առաջիկայում նախատեսվում է ուսուցում երեք մասնագիտական ուղղություններով՝ «Խոհարարություն», «Սնունդ և խմիչք», «Հյուրանոցային վարչարարություն»։

Հունիսի 27-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի ներկայացուցիչներին՝ տնօրեն Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետարանում քննարկվել են լիցենզավորված մասնագիտական ուսուցման ծրագրին վերաբերող տարատեսակ հարցեր։

Ըստ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի ներկայացուցիչների, ակադեմիայի գործունեությունը Գյումրիում նոր դռներ կարող է բացել քաղաքի ինչպես հյուրընկալության ոլորտի զարգացման, այնպես էլ տարածաշրջանում որպես կրթական գերազանցության կենտրոն դիրքավորման համար։

Սեդա Մարտոյան